Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-782-16.01.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության Բյուջատային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137՝ այսուհետ օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետից հետո լրացնել նոր բ1.1) կետովվ հետեւյալ խմբագրությամբ՝

«բ1.1) գնաճի (սղաճի) չափը: Գնաճի (սղաճի) օրենքով սահմանված չափը ապահովում է կառավարությունը:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի բ2) կետից հետո լրացնել նոր բ2.1) կետով հետեւյալ խմբագրությամբ՝

«բ2.1) գնաճի (սղաճի) հաշվարկման կարգը՝ օրենքի նախագծի առանձին հավելվածի տեսքով.»

ՀՈԴՎԱԾ 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից :