Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում, 234.1-ին հոդվածում, 234.2 հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերի եւ 3-րդ մասի, 234.4. հոդվածի 2-րդ մասի եւ 4-6-րդ մասերի «ընտանիքում» բառերից հետո ավելացնել «եւ կենցաղային» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1.2-րդ մասում՝«ընտանիքում» բառից հետո լրացնել«եւ կենցաղային» բառը»:
Հոդված 3. Օրենսգրքի 234.2. հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «տեղեկություններ» եւ 5-րդ կետի «պատասխանողի՝» բառերից առաջ լրացնել «առկայության դեպքում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 234.3. հոդվածի 3-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով:
Հոդված 5. Օրենսգրքի 234.4. հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում եւ կենցաղային բռնություն գործադրած եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձը, ապա նաեւ այն ներկայացրած անձին: Դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը եւ «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության եւ հոգաբարձության մարմին:»:
2) 2. 5-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:»:
Հոդված 6. Եզրափակիչ մաս
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հարջորդող տասներորդ օրը: