Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-7437-14.12.2023,05.02.2024-ՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաշտարարության մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կողմերից որեւէ մեկի նկատմամբ կայացվել է «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որեւէ մեկի կիրառման մասին որոշում՝ անկախ այդ անձի կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու կամ հաշվառումից հանված լինելու հանգամանքից.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հաշտարարության կողմի՝ ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված լինելու վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող նշանների առկայության դեպքում ընտանիքում եւ կենցաղային ենթադրաբար բռնության ենթարկված կողմին տեղեկացնել «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված իրավունքների պաշտպանության եղանակների մասին:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հարջորդող տասներորդ օրը:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ