Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-774-06.02.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում հանրային պաշտոն զբաղեցնող անձի եւ հանրային ծառայողի ունեցած բաժնեմասի հավատարմագրային կառավարիչ կարող են լինել.

1) սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով որպես ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող հաշվառված անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները,

2) բաժնետիրական ընկերությունների դեպքում՝ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով ներդրումային ծառայություններ մատուցող անձինք:»:

Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ իրավակարգավորումները ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: