Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունվարի 2005 թվականի, ՀՕ-62, այսուհետեւ՝ օրենք) 14-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ասպիրանտուրայի ընդնունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանգիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետները պարտավոր են առնվազներեք տարի աշխատել բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգի։»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մամս լրացնել 91 -րդ եւ 92 -րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«91 ) հաստատում է ասպիրանտուրա դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը.
92 ) սահմանում է բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետների աշխատանքի կազմակերպման կարգը.»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։
Հիմնավորում
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հետբուհական կրթության համակարգում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած շրջանավարտները հիմնականում չեն համալրում բուհական մանկավարժական կադրերի կազմը։ Նրանց միայն 30%-ն է նշված կազմակերպություններում ապահովում զբաղվածություն։ Մինչդեռ բուհերում եւ գիտական կազմակերպություններում պրոֆեսորա-դասախոսական եւ գիտական կազմն ունի «ծերացման» միտում։
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է օրենքի մակարդակով կարգավորել պետական միջոցների հաշվին մասնագիտացած անձանց բուհերի եւ գիտական կազմակերպությունների մանկավարժական, պրոֆեսորա-դասախոսական կազմում համալրելու եւ նրանց զբաղվածությունն ապահովելու հարցը։