Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-783-16.01.2006-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունվարի 2005 թվականի, ՀՕ-62, այսուհետ՝ օրենք) 14-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ասպիրանտուրայի ընդունելության դիմումի հետ միասին բարձրագույն ուսումնական հաստատությունը դիմորդի հետ կնքում է պայմանգիր, որի տեքստը հրապարակվում է ընդունելության հայտարարության հետ եւ նախապես տրամադրվում դիմորդին։ Օրինակելի պայմանագրի ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«Ասպիրանտուրայում պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետները պարտավոր են առնվազն երեք տարի աշխատել բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգի։»։

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 91 -րդ եւ 92 -րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«91 ) հաստատում է ասպիրանտուրա դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը.

92 ) սահմանում է բարձրագույն եւ հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետների աշխատանքի կազմակերպման կարգը.»։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։