Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունում, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը.
2) 7-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում կարող է հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած պայմանագրային զինծառայողի համար սահմանվել ատեստավորումը վերահանձնելու հնարավորություն, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից:»:
Հոդված 2. Օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին մասում «ունեցող» բառից հետո լրացնել «կամ այդպիսի գործառույթներ չունեցող» բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները եւ լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում: