Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածում՝
1) վերնագիրը եւ 1-ին մասը «վերամշակելը (մշակելը)» բառերից հետո լրացնել «, բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը, հանրային սննդի ծառայություններում օգտագործելը» բառերով.
2) 1-ին մասը «Օրենսդրության» բառից առաջ լրացնել «1.» թվով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: