Armenian ARMSCII Armenian
Կ-781-22.02.2024-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝

  1)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 14.00»

պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ
 14.00».

2)
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ 10.00»

պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
 
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ 10.00».

3)
«Անկախ պետական մարմնի նախագահ 10.00»

պարբերությունը հանել.

4)
«Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ 8.00»

պարբերությունը հանել.

5)
«Անկախ պետական մարմնի անդամ 7.50»

պարբերությունը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: