Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝
1) 5-րդ պարբերությունից հանել «: Ուղեղի մահը համարժեք է մարդու մահվան» բառերը.
2) 7-րդ պարբերությունը «մահվան փաստի հաստատումից հետո» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կենսաբանական մահից հետո» բառերով.
3) 9-րդ պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 9-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«կենսաբանական մահ՝ օրգանիզմի բոլոր հյուսվածքներում եւ բջիջներում կենսաբանական եւ ֆիզիոլոգիական գործունեության լրիվ եւ անդառնալի դադարում:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին պարբերությունում «Փոխպատվաստման ենթակա» բառերը փոխարինել «Կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա» բառերով.
2) 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը հաստատելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների կամ հյուսվածքների ցանկերը սահմանում է լիազոր մարմինը:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին պարբերությունում «հրաժարվել է» բառերը փոխարինել «ներկայացրել է իր անհամաձայնությունը՝» բառերով.
2) 2-րդ պարբերությունում «որոշման բացակայության դեպքում» բառերը փոխարինել «գրավոր անհամաձայնության բացակայության դեպքում» բառերով.
3) 4-րդ պարբերությունը «փաստաթղթերում» բառից հետո լրացնել «եւ մուտքագրվում էլեկտրոնային առողջապահական համակարգ» բառերով.
4) 5-րդ պարբերությունում «որոշման» բառը փոխարինել «գրավոր անհամաձայնության» բառերով.
5) 7-րդ պարբերությունը «այլ հարցերի շուրջ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնություն տալու իրավունքի վերաբերյալ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում «մարդու ուղեղային» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական» բառերը:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝
1) «քաղաքացի» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «անձ» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձեւերով.
2) 1-ին պարբերության «բ» եւ «զ» կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «է» կետով.
«է) անձը օրենքով սահմանված կարգով ճանաչված է անգործունակ:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետում «վիրահատությունը» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով եւ 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «գ» կետով.
«գ) օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական (դիսպանսերային) հսկողության մեջ:»:
Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը կընդունվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ