Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «չափանիշներին» բառը փոխարինել «չափանիշներին, այդ թվում՝ հարկային հսկողության իրականացման համար կիրառվող ռիսկերի կառավարման համակարգով, (այսուհետ՝ Կառավարության սահմանած չափանիշներ)» բառերով?
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 1-ին կետում «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով,
2) 2-րդ կետում «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ը» բառերով, «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը՝ «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով, իսկ «հունիսի 30-ի դրությամբ» բառերը՝ «դեկտեմբերի 31-ի դրությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածում «2024 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ