Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը մշակվել է «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումն ապահովելու նպատակով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության Կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1.1 կետից:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ Կողմերը միմյանց տեղեկացնում են ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտելու մասին: Համաձայնագիրն ուժի մեջ կմնա մինչեւ ՀԵՄԱ-ի վերջին անձնակազմի մեկնելու օրը, որի մասին կծանուցի ՀԵՄԱ-ն:
2023թ. նոյեմբերի 23-ին ԵՄ կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ |
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկացնում ենք, որ ԵՄ խորհուրդը դեռեւս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արեւելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձեւավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, եւ տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն եւս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլեւ հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:
Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածով սահմանվում է, որ ընդունող պետությունը ստանձնում է ՀԵՄԱ-ի անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը: Նշված դրույթը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ծախսերի ավելացման: Բացի այդ, Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանվում է գույքին հասցված վնասի կամ կորստի հետ կապված պահանջների կարգավորման մեխանիզմները, մասնավորապես մինչեւ 40.0 հազար եվրոյին համարժեք պահանջ ներառող եւ այդ գումարը գերազանցող պահանջների դեպքում վեճերի լուծման ճանապարհները: Նշված դեպքերը անկանխատեսելի են, այնուամենայնիվ, ըստ անհրաժեշտության, ընդունող երկրի նկատմամբ վնասի հատուցման պահանջի հաստատման դեպքում, դրա կատարումը եւս ենթադրում է ՀՀ պետական բյուջեով չնախատեսված լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն: Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 8-11-րդ կետերով ՀԵՄԱ-ի եւ ՀԵՄԱ-ի անձնակազմի համար սահմանված են մի շարք հարկային եւ մաքսային արտոնություններ, որոնք սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ՝ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր: Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ՀԵՄԱ-ն Ընդունող պետության տարածքում ազատվում է մաքսային հսկողությունից, ինչը հակասում է «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության: Համաձայնագրի 4-րդ հոդվածի 8-րդ, 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, 6-րդ հոդվածի 10-րդ մասով ՀԵՄԱ-ի անձնակազմի եւ վերջինիս պատկանող օբյեկտների նկատմամբ սահմանված են հարկային եւ մաքսային մի շարք արտոնություններ, այնինչ նշված դրույթները հակասում են՝
- ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ օրենքով, 12-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով, եւ 13-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով:
Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-5-րդ եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասերով ՀԵՄԱ-ին պատկանող օբյեկտների եւ փաստաթղթերի համար սահմանված են բազմաթիվ արտոնություններ եւ անձեռնմխելիություններ: Նշված իրավակարգավորումները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 436-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի դրույթներին, որոնցով սահմանվում է, որ Օրենսգրքի 432-րդ հոդվածի հիմքով դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվողների համար է միայն սահմանված նրանց պատկանող շինությունների եւ փաստաթղթերի համար անձեռնմխելիություն, իսկ ՀԵՄԱ-ի ներկայացուցիչները քրեաիրավական հարաբերություններում չեն հանդիսանում դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք: Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով ՀԵՄԱ-ի անձնակազմին տրվում է անձնական եւ քրեական հետապնդումից անձեռնմխելիություն, ինչը հակասում է Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար, եւ 434-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդումից անձեռնմխելիությունից: Համաձայնագրի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն Համաձայնագիրը կիրառելի է 2023 թ. փետրվարի 20-ից: Նշված դրույթը հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնել է, Համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանված դրույթը Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջացնել գույքային պարտավորություններ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ |
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2023թ. նոյեմբերի 20-ին:
ԵՄ խորհուրդը դեռեւս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին ԵՄ մշտադիտարկման կարողությունների քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ: Վերջինս տեղակայվեց Հայաստանի արեւելյան սահմանի երկայնքով 2022թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը՝ էականորեն նպաստելով սահմանային իրավիճակի հարաբերական կայունացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված անվտանգային ռիսկերն ու երկրի արեւելյան սահմաններին իրավիճակի հետագա սրացման նշանակալի վտանգը՝ հայկական կողմը դիմել էր Եվրոպական միությանը՝ խնդրելով երկարացնել մշտադիտարկման վերոնշյալ առաքելության գործողության ժամկետը: Այսուհանդերձ, ելնելով նրանից, որ խնդրո առարկա առաքելության կազմը ձեւավորվել էր Վրաստանում ԵՄ առաքելության անդամներից, եւ տվյալ կազմով առաքելության գործողության ժամկետը հնարավոր էր երկարաձգել միայն եւս երկու ամիս ժամկետով, ԵՄ կողմը հանդես եկավ բացառապես Հայաստանի համար նախատեսված մշտադիտարկման քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությամբ: Վերջինս ոչ միայն ողջունվեց Հայաստանի իշխանությունների կողմից, այլեւ հայկական կողմը լայնածավալ ջանքեր գործադրեց երկարաժամկետ առաքելություն ստեղծելու հարցում ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը ստանալու ուղղությամբ:
Այսպիսով, 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Հայկական կողմը մեծապես կարեւորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ» բուն համաձայնագրին, ապա վերջինս կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության եւ նրա անձնակազմի վրա եւ նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները:
Համաձայն խնդրո առարկա համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները եւ անձնակազմը մաքսային եւ հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն:
Համաձայնագրով հստակեցվում են նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ՀՀ պատկան մարմինների գործառույթները, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ քրեական իրավազորությանը, անվտանգությանը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր:
Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ 2023թ. նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ |
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
2023Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայնագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:
Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ՀԵՄԱ-ն Ընդունող պետության տարածքում ազատվում է մաքսային հսկողությունից, ինչը հակասում է «Պետական սահմանի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն՝ պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության:
Համաձայնագրի 4-րդ հոդվածի 8-րդ, 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով, 6-րդ հոդվածի 10-րդ մասով ՀԵՄԱ-ի անձնակազմի եւ վերջինիս պատկանող օբյեկտների նկատմամբ սահմանված են հարկային եւ մաքսային մի շարք արտոնություններ, այնինչ նշված դրույթները հակասում են՝
- ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:
- «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 11-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի եւ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի վճարման արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եւ օրենքով, 12-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ վճարների գծով արտոնությունները սահմանվում են օրենքով, եւ 13-րդ մասին, որի համաձայն՝ մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով արտոնությունները սահմանվում են օրենքով:
Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-5-րդ եւ 6-րդ հոդվածի 2-րդ մասերով ՀԵՄԱ-ին պատկանող օբյեկտների եւ փաստաթղթերի համար սահմանված են բազմաթիվ արտոնություններ եւ անձեռնմխելիություններ: Նշված իրավակարգավորումները հակասում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 436-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի դրույթներին, որոնցով սահմանվում է, որ Օրենսգրքի 432-րդ հոդվածի հիմքով դիվանագիտական անձեռնմխելիությունից օգտվողների համար է միայն սահմանված նրանց պատկանող շինությունների եւ փաստաթղթերի համար անձեռնմխելիություն, իսկ ՀԵՄԱ-ի ներկայացուցիչները քրեաիրավական հարաբերություններում չեն հանդիսանում դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձինք:
Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով ՀԵՄԱ-ի անձնակազմին տրվում է անձնական եւ քրեական հետապնդումից անձեռնմխելիություն, ինչը հակասում է Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք չեն կարող ձերբակալվել կամ կալանավորվել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է նրանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարման համար, եւ 434-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ սույն օրենսգրքի 432-րդ հոդվածում նշված անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են քրեական հետապնդումից անձեռնմխելիությունից:
Համաձայնագրի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն Համաձայնագիրը կիրառելի է 2023 թ. փետրվարի 20-ից: Նշված դրույթը հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, որով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից:
Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ Հայաստանում Եվրոպական Միության առաքելության (այսուհետ՝ ՀԵՄԱ) կարգավիճակի վերաբերյալ» 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 9-րդ հոդվածով սահմանվում է, որ ընդունող պետությունը ստանձնում է ՀԵՄԱ-ի անձնակազմի անվտանգությունը սեփական միջոցներով ապահովելու ամբողջ պատասխանատվությունը: Նշված դրույթը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեով նախատեսվող ծախսերի ավելացման:
Բացի այդ, Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանվում է գույքին հասցված վնասի կամ կորստի հետ կապված պահանջների կարգավորման մեխանիզմները, մասնավորապես մինչեւ 40.0 հազար եվրոյին համարժեք պահանջ ներառող եւ այդ գումարը գերազանցող պահանջների դեպքում վեճերի լուծման ճանապարհները: Նշված դեպքերը անկանխատեսելի են, այնուամենայնիվ, ըստ անհրաժեշտության, ընդունող երկրի նկատմամբ վնասի հատուցման պահանջի հաստատման դեպքում, դրա կատարումը եւս ենթադրում է ՀՀ պետական բյուջեով չնախատեսված լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:
Միեւնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ կետերով, ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 8-11-րդ կետերով ՀԵՄԱ-ի եւ ՀԵՄԱ-ի անձնակազմի համար սահմանված են մի շարք հարկային եւ մաքսային արտոնություններ, որոնք սահմանված չեն ՀՀ օրենսդրությամբ՝ Համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն:
ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Հարգելի՛ գործընկերներ,
Ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարության 21.11.2023 թվականի N1111/61344-23 գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանված դրույթը Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջացնել գույքային պարտավորություններ:
ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ (ՀԵՄԱ) ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում