Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության /2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն/ օրենքի (այսուհետ` օրենք)5-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1.առաջին մասի ա/ կետից հանել «որդեգրման» բառը:
2.առաջին մասի դ/ կետում «գրանցման» բառից հետո լրացնել «վկայականներ» բառը:
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի երկրորդ նախադասությունում «կամ» բառից հետո լրացնել «ՔԿԱԳ մարմնին առավել մոտ գտնվող» բառերը:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում առաջին մասի դ/ կետում «անձի» բառից հետո լրացնել «(անձերի)» բառը, իսկ «կողմից» բառից հետո լրացնել «եւ երեխայի կենդանության եւ առողջության մասին բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանքը՝» բառերը:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1. 2-րդ մասից հանել «եւ վերջինիս լիազորությունները» բառերը:
2. 2-րդ մասում լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին,դիմումի մեջ պետք է նշվել հետեւյալ տեղեկությունները
ա/ երեխայի անունը, հայրանունը եւ ազգանունը
բ/ ծննդյան վայրը, ժամանակը եւ սեռը
գ/ անհրաժեշտ այլ տեղեկություններ».
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. Ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասը
2. 5-րդ մասում «ամուսնական կապի» բառերը փոխարինել «ամուսնության» բառով:
Հոդված 6. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը .
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1. 1-ին մասի բ/ կետում «ավելի» բառից հետո լրացնել «կենդանածին կամ մեռելածին» բառերը:
2. 1-ին մասի ե/ կետում «աշխատանքի վայրը» բառերից հետո լրացնել «զբաղմունքը եւ կրթությունը» բառը:
3. 1-ին մասի ժա/ կետում «անհրաժեշտ այլ տեղեկություններ» բառերը փոխարինել «երեխայի բնակության վայրը» բառերով.
4. 1-ին մասը լրացնել նոր ժբ/ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ժբ/ անհրաժեշտ այլ տեղեկություններ»
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի ա/ կետում «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «կրթությունը, աշխատանքի վայրը եւ զբաղմունքը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր ե/ կետ հետեւյալ բովանդակությամբ.
« ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ».
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 1-ին մասում «մեկ ամիս» բառից հետո լրացնել «անցնելուց» բառը, իսկ «հետո» բառից հետո լրացնել «բայց երեք ամսից ոչ ուշ» բառերը:
2. 1-ին մասից հանել «երեք ամսվա ընթացքում» բառերը:
3. 1-ին մասում «տալուց» բառից հետո լրացնել «հետո» բառը:
4.Ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար անձը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից տրված ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք: Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:»
Հոդված 12 . Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետում «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «կրթությունը, աշխատանքի վայրը եւ զբաղմունքը» բառերը:
Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1. 1-ին մասի ա/ կետում «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «կրթությունը, աշխատանքի վայրը եւ զբաղմունքը» բառերը:
2. 1-ին մասում լրացնել նոր ե/ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ».
3. 4-րդ մասում «մեկ ամիս» բառերից հետո լրացնել «անցնելուց» բառը, իսկ «հետո» բառից հետո լրացնել «բայց երեք ամսից ոչ ուշ» բառերը:
Հոդված 14. Օրենքի 34-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 1-ին մասի ա/ կետի «վայրը» բառից հետո լրացնել «կրթությունը, աշխատանքի վայրը եւ զբաղմունքը» բառերը.
2. 1-ին մասում լրացնել նոր ե/ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ».
2. 3-րդ մասից հանել «ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո» բառերը:
3. 4-րդ մասում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «եռօրյա» բառով:
Հոդված 15 . Օրենքի 35-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1.1-ին եւ 2-րդ մասերից հանել «նախկին» բառերը.
2. 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 37-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1. 1-ին մասի ա/ կետում «բնակության վայրը» բառերից հետո լրացնել «կրթությունը» բառը իսկ «աշխատանքի վայրը» բառերից հետո լրացնել «զբաղմունքը եւ որերորդ ամուսնությունը».
2. 1-ին մասի բ/ կետում «փաստաթղթի տվյալները» բառերից հետո լրացնել «մինչեւ 18 տարեկան համատեղ երեխաների թվաքանակը» բառերը.
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածում «դատարանը» բառը փոխարինել «դատարանի» բառով:
Հոդված 18. Օրենքը լրացնել նոր 401 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 401 Որդեգրման դիմումը
1.Որդեգրման համար որդեգրողը (ները) տարածքային ՔԿԱԳ են ներկայացնում գրավոր դիմում, որի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.
ա) Որդեգրողի (ների) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը եւ վայրը, քաղաքացիությունը, ազգությունը (ըստ հայտարարության կամ անձնագրում այդ տվյալների առկայության)»
բ) որդեգրողի (ների) բնակության վայրը.
գ) որդեգրողի (ների) ամուսնության գրանցման վայրը, համարը, ժամանակը.
դ) որդեգրող (ների) կամ նրանց կողմից լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ եւ ում կողմից է տրվել).
ե) երեխայի անունը, ազգանունը, ծննդյան վայրը եւ ժամանակը մինչեւ որդեգրումը եւ որդեգրումից հետո.
զ) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը եւ համարը.
է) երեխայի ծննդյան ակտի գրանցման վայրը, ժամանակը եւ համարը.
ժ) անհրաժեշտ այլ տեղեկություններ.
2.Որդեգրողը (ները) (լիազորված անձը) ստորագրում է (են) որդեգրման մասին դիմումը եւ նշում այն ներկայացնելու ժամանակը:
Հոդված 19. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանված կարգով կատարում է որդեգրման պետական գրանցում» բառերը փոխարինել «ծննդյան ակտի գրանցման մեջ սահմանված կարգով կատարում է որդեգրման մասին նշում» բառերով:
Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի է/ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «դիմողի (ների) ստորագրությունը (ները)» բառերը:
Հոդված 21 . Օրենքի 43-րդ հոդվածում կատարել հետեւայլ փոփոխությունները
1. 1-ին մասի ա/ կետում «ազգանունը» բառից հետո լրացնել «մինչեւ որդեգրվելը եւ որդեգրումից հետո» բառերը.
2.1-ին բ/ կետում «որդեգրողի համաձայնությամբ» բառերը փոխարինել «որդեգրողի (ների) ցանկությամբ» բառերով.
Հոդված 22. Օրենքի 44-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները:
1. 2-րդ մասում «Որդեգրողների (որդեգրողի) ցանկությամբ» բառերը հանել.
2. 2-րդ մասում «տվյալները» բառից հետո լրացնել «(գրանցման վայրը, ակտի գրանցման համարը եւ ժամանակը)» բառերը:
3. 3-րդ մասում «ակտի» բառից հետո լրացնել «նոր» բառը, իսկ հոդվածի 3-րդ մասից հանել «պահպանման» եւ «նոր» բառերը:
Հոդված 23. Օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասի բ/ կետից հանել «(հայրությունը երեխայի ծննդի պետական գրանցումից հետո որոշվելու դեպքում)» բառերը:
Հոդված 24. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր զ/ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.
« զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ».
Հոդված 25. Օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ հայրության ճանաչման» բառերը:
Հոդված 26. Օրենքի 56-րդ հոդվածում 2-րդ մասի բ/ կետում «ազգանունը» բառից հետո լրացնել «հայրության որոշումից առաջ եւ հետո» բառերը:
Հոդված 27. Օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում «բնակչության սոցիալական պաշտպանության մարմնին» բառերը փոխարինել «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնին» բառերով:
Հոդված 28. Օրենքի 58-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1. 3-րդ մասի 1-րդ պարբերությունում «տասնվեցից» բառից հետո լրացնել «մինչեւ» բառը.
2. 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «խնդրանքով» բառից հետո լրացնել «իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ» բառերը:
3. 5-րդ մասից հանել « եթե նա անունը փոխում է երկրորդ անգամ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի » բառերը:
Հոդված 29. Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «գրառումների պատճեններում» բառերը փոխարինել «գրառումներում» բառով.
Հոդված 30 . Օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 66. Մահվան մասին հայտարարությունը
1.Մահվան մասին հայտարարությունը ցանկացած անձի, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց եւ կազմակերպությունների կողմից, պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածին հայտնաբերելուց հետո եռօրյա ժամկետում:
2.Մահվան մասին ՔԿԱԳ մարմին պարտավոր են գրավոր հայտարարել՝
ա/ բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի՝ տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ.
բ/ քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ.
գ/ նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ.
դ/ զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում»:
Հոդված 31 . Օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք օր հետո» բառերը փոխարինել «հետո եռօրյա ժամկետում» բառերով.
Հոդված 32. Օրենքի 67-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումներն ու փոփոխությունները
1. 1-ին մասի ա/ կետում «քաղաքացիությունը» բառից հետո լրացնել «մահացածի վերջին բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը, զբաղմունքը եւ ընտանեկան դրությունը» բառերը:
2. 1-ին մասի ե/ կետում «ստորագրությունները» բառը փոխարինել «ստորագրությունը» բառով.
Հոդված 33. Օրենքի 9-րդ գլխի վերնագրում «ուղղումներ» բառից հետո լրացնել «լրացումներ» բառը
Հոդված 34. Օրենքի 69-րդ հոդվածի վերնագրում «ուղղումներ» բառից հետո լրացնել «լրացումներ» բառը:
Հոդված 35. Օրենքի 1-ին, 5-րդ, 44-րդ, 57-րդ, 60-րդ, 63-րդ, 69-րդ, 70-րդ, 71-րդ, 72-րդ եւ 73-րդ հոդվածներում «ուղղում», «ուղղումներ», «ուղղելու» եւ «ուղղման» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «լրացում», «լրացումներ», «լրացնելու» եւ «լրացման» բառերը
Հոդված 36. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ լրացումներն «կազմած» բառից հետո լրացնել «կամ քաղաքացու մշտական բնակության վայրի» բառերը:
Հոդված 37. Օրենքը լրացնել նոր 741 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 741 Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգման դիմումը.
1. Քաղաքացիական կացության ակտի գրառումների վերականգման համար քաղաքացին իր բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին գրավոր դիմում է ներկայացնում, որի մեջ նշվում են հետեւյալ տեղեկությունները.
ա) անունը, ազգանունը (տոհմական ազգանունը), հայրանունը,
բ) ծննդյան ժամանակը եւ վայրը, ազգությունը,
գ) ընտանեկան դրությունը, անչափահաս եւ չափահաս երեխաների մասին,
դ) ծնողների, եղբայրների եւ քույրերի մասին.
ե) աշխատանքի (ուսման) վայրը եւ զբաղեցրած պաշտոնը դիմում տալու օրվա դրությամբ.
ժ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Հոդված 38. Օրենքի 77-րդ հոդվածում 1-ին եւ 2-րդ մասերում «75» թվերը փոխարինել «100» թվով.