Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «Սույն հոդվածում նշված աուդիտի իրականացումից բացի, այլ անձանց եւ մարմինների կողմից Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ աուդիտ (հաշվեքննություն) չի իրականացվում:» նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, Կենտրոնական բանկում հաշվեքննություն (ստուգում) է իրականացնում Հաշվեքննիչ պալատը:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: