Armenian ARMSCII Armenian
Պ-7265-27.11.2023,26.02.2024-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «Սույն հոդվածում նշված աուդիտի իրականացումից բացի, այլ անձանց եւ մարմինների կողմից Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ աուդիտ (հաշվեքննություն) չի իրականացվում:» նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքին համապատասխան՝ Կենտրոնական բանկում հաշվեքննություն (ստուգում) է իրականացնում Հաշվեքննիչ պալատը:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: