Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, 146-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-6-րդ մասերով՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ
նշանակել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ 2024 թվականի ապրիլի 19-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: