Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
778-16.02.2024--012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Գեղամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ 2024 թվականի ապրիլի 23-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով: