Armenian ARMSCII Armenian
Կ-7881-01.03.2024-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կերի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ  հոդվածի  1-ին  մասը  լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1) կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի հաստատումը.»:

Հոդված 3. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1.  Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը եւ դադարեցումը

1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում են կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը եւ կիրառումը, եթե դրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունում:

2. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը եւ դադարեցումը իրականացվում են Կառավարության սահմանած կարգի համաձայն:

3. Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: