Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով.
«6. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում
1. Լրացնել նոր՝ 8-րդ կետ.
«8) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում:»:
2. լրացնել նոր՝ 9-րդ կետ.
«9) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու դեպքում:»
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ՀՀ Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: