Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5-րդ մասով.
«5. Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-րդ մասը
1. Լրացնել նոր՝ 16-րդ կետով.
«16) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելու դեպքում:»:
2. լրացնել նոր՝ 17-րդ կետով.
«17) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելու դեպքում:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ՀՀ Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: