Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «թմրամիջոցներից» բառը.
Հոդված 2. Օրենքի 11-րդ մասը լրացնել նոր՝ 5.1 մասով՝
«5.1 Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողները պարտավոր են տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:
Հոդված 3. Օրենքի 42-րդ հոդվածում
1. 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«3. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար, ընդ որում՝ սույն մասի 5-րդ եւ 9-րդ կետերով սահմանված կոպիտ կարգապահական խախտումը կատարելու դեպքում ենթակա է կիրառման սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը: Սույն օրենքի իմաստով Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում՝»:
2. 3-րդ մասի 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«9) օրենսդրությամբ սահմանված դեպքերում բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.»
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ՀՀ Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: