Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7925-05.03.2024-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 48-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով.

«3. Դատախազը պարտավոր է տարեկան երկու անգամ անցնել Կառավարության կարգով սահմանված թեստավորում՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործումը պարզելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում

3. Լրացնել նոր՝ 5-րդ կետ.

«5) օրենսդրությամբ սահմանված դեպքերում  բժշկական ստուգումից, թեստավորումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը:»:

4. լրացնել նոր՝ 6-րդ կետ.

«6)  թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը:»:

Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) «հետ» բառից հետո  «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,

2) լրացնել «ընդ որում՝ սույն օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված դեպքերում «Պաշտոնից ազատում» կարգապահական տույժը ենթակա է պարտադիր կիրառման:»:

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը ՀՀ Կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն