Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայություններ մատուցելու գործառույթներ իրականացնող Կառավարության լիազորված օպերատորների, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Կառավարությունը»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: