Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի 2-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող՝ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության եւ հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրման գործառույթները կարող են պատվիրակվել նաեւ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին: Օպերատորների ցանկը, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձեւը եւ օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: