Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ «իը)» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«իը) սահմանում է ներքին գործերի բնագավառում դիմողի նույնականացման, պետական տուրքի գանձման, փաստաթղթերի ընդունման, փոխադրման եւ հանձնման գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը, օպերատորներին պատվիրակվող գործառույթների ցանկը, օպերատորների հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ օպերատորների սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: