Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-795-14.03.2024-ՏԵ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի օգոստոսի 22-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն թվականի օգոստոսի 22-ին ք. Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման նպատակահարմարության

2023 թվականի օգոստոսի 22-ին ք. Մոսկվայում ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) եւ ուղարկվել է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետություններ՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:

Արձանագրությունը վերաբերում է Միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը կարգավորող նորմերին: Գործող նորմերում կատարվող փոփոխություններն ուղղված են անուղղակի հարկերի հարկային վարչարարության շրջանակներում կողմերի հարկային մարմինների փոխգործակցության օպերատիվության բարձրացմանը, ինչն իր հերթին դրական ազդեցություն կունենա հարկային հսկողության արդյունավետության եւ հարկ վճարողների կողմից ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառման (ակցիզների վճարումից ազատման) օրինաչափությունը հավաստող փաստերի որակի վրա:

Ներկայումս տեղեկատվության փոխանակման իրականացման կարգը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) նորմերով՝ հարկերի եւ վճարների ամբողջական եւ ժամանակին բյուջե մուտքագրման համար պատշաճ վերահսկողությունն ապահովելու, ինչպես նաեւ հարկ վճարողների իրավունքները պաշտպանելու նպատակով: Պայմանագրով նախատեսված է, որ կողմերի հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարման ամբողջականությունն ապահովելու համար անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է առանձին միջազգային միջգերատեսչական իրավական ակտին համապատասխան, որով, այդ թվում, սահմանվում են տեղեկատվության փոխանակման կարգը, ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին դիմումի ձեւը, դրա լրացման կանոնները եւ փոխանակման ձեւաչափին ներկայացվող պահանջները: Նման միջազգային նորմատիվ ակտ է հանդիսանում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունը: Նշված արձանագրությունը հիմք է ծառայում Պայմանագրի 18-րդ հավելվածով ներկայացված «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի եւ դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության դրույթների իրականացման համար:

Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները վերաբերում են կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատմանը (տասնօրյա կտրվածքից անցում ամենշաբաթյա կտրվածքի)՝ հարկային տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու համար: Արձանագրության մեջ եւ վերջինիս 2-րդ հավելվածում կատարվող այլ փոփոխություններն ունեն տեխնիկական եւ խմբագրական բնույթ:

Բացի այդ, Արձանագրությունը լրացվում է Հավելված 3-ով, որը սահմանում է Միության անդամ պետությունների բյուջեներ վճարված անուղղակի հարկերի գումարների վերաբերյալ էլեկտրոնային տեսքով տեղեկատվության կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները:

Ստորագրված արձանագրության վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 1.1 կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է գտնում 2023 թվականի օգոստոսի 22-ին ք. Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացումը:

Եզրակացություն

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եւ տեղեկատվություն
Արձանագրությունը ստորագրած կողմերի՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ նաեւ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2023 թվականի օգոստոսի 22-ին, ք. Մոսկվայում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի կողմից:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունը սահմանում է կողմերի հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման կարգը, այն է՝ ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին դիմումի ձեւը, դրա լրացման կանոնները եւ փոխանակման ձեւաչափին ներկայացվող պահանջները:

Արձանագրությամբ կատարվող փոփոխությունները ենթադրում են ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակման պարբերականության կրճատում՝ տեղեկատվության ստացման եւ մշակման օպերատիվությունը բարձրացնելու նպատակով: Միաժամանակ, նախատեսվում է 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությունը լրացնել Հավելված 3-ով, որը սահմանում է փոխանակվող տեղեկատվության կազմին եւ կառուցվածքին ներկայացվող պահանջները: Նախատեսվում են նաեւ տեխնիկական եւ խմբագրական բնույթի մի շարք փոփոխություններ:

Ընդհանուր առմամբ, նախատեսվող փոփոխությունների նպատակն է՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հետ կապված իրավահարաբերությունների կատարելագործումը եւ անուղղակի հարկերի մուտքերի նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացումը:

Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, Բելառուսի Հանրապետության հարկերի եւ գանձումների նախարարության, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Ղրղզական Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր պետական հարկային ծառայության եւ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջեւ:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

2023թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:

2023թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ Արձանագրությունը ստորագրած կողմերից որեւէ մեկը չի ավարտել Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը:

Հաշվի առնելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանելու տեսանկյունից նպատակահարմար է գտնում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի օգոստոսի 22-ի արձանագրության վավերացումը կամ հաստատումը:
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում եմ, որ Արձանագրությամբ նախատեսված է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ փոխանակել անձնական տվյալներ պարունակող տեղեկություններ: Ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջից, այն է պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում՝ Արձանագրությունը ենթակա է վավերացման:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում եմ, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում եւս Արձանագրությունը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության՝  Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող՝ եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող  դրույթներ առկա չեն:

ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոնայք,

Ի պատասխան Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 01/5-4/63953-2023 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի հայտնում ենք, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ անուղղակի հարկերի վճարված գումարների վերաբերյալ էլեկտրոնային ձեւով տեղեկատվության փոխանակման մասին» 2009 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արձանագրության կատարման պատասխանատու մարմին է հանդիսանում Պետական եկամուտների կոմիտեն:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն

Ցանկ