«22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի եւ միջոցառումների համակարգված, օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծությունն է՝ վերջիններիս արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով:
23. Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները եւ վերջնական արդյունքները:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը եւ գնահատումը».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Պետական բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է կառավարության անունից լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական բյուջետային ծրագրերի գնահատման իրականացման կարգը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թ.թ. Ծրագրով Բյուջետային Ծրագրերի արդյունավետության եւ օգտավետության բարձրացման անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Գնահատման համակարգի ներդրման նպատակով մշակվել եւ ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի N 446-Ա որոշմամբ հաստատվել է «Պետական բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը», մշակվել է «Բյուջետային ծրագրերի գնահատման մեթոդական ուղեցույցը»: Սակայն, բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթացներ ներդրված չեն, ինչը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունավետությունն ու արդյունքայնությունը գնահատելու ՀՀ կառավարության հնարավորությունը: Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է հանդիսանում ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը:
3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց, որի բացակայությունը սահմանափակում է բյուջետային ծրագրերի արդյունքները եւ ազդեցությունը գնահատելու, բյուջետային ծրագրերը վերանայելու եւ բարելավելու Կառավարության հնարավորությունները:
Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ձեւավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի ներդրման համար:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «2 Ֆինանսների նախարարություն» բաժնի դրույթներից՝ Բյուջետային Ծրագրերի արդյունավետության եւ օգտավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել բյուջետային ծրագրերի գնահատման կանոնավոր գործընթաց:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում