Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1.2 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 22-րդ եւ 23-րդ մասերով.
«22. Բյուջետային ծրագրի գնահատումը ծրագրերի եւ միջոցառումների համակարգված, օբյեկտիվ եւ բազմակողմանի վերլուծությունն է՝ վերջիններիս արդյունավետությունն ու արդյունքայնությունը բացահայտելու նպատակով:
23. Արդյունքայնությունը ցույց է տալիս, թե իրականացված ծրագրերն ու միջոցառումները որքանով են ապահովել նախատեսված նպատակները եւ վերջնական արդյունքները:»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում.
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական բյուջեի կատարման հսկողությունը, վերահսկողությունը եւ գնահատումը».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.
«4. Պետական բյուջետային ծրագրերի գնահատումն իրականացնում է կառավարության անունից լիազոր մարմինը՝ կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, Կառավարությունը սահմանում է պետական բյուջետային ծրագրերի գնահատման իրականացման կարգը: