Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-799-18.03.2024-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 9-րդ պարբերությունում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով.

«10) մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն եւ սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված եւ հաշվառված է լիազոր պետական մարմնի կողմից.

11) հավատարմագրված մասնագետ՝ ֆիզիկական անձ, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման գործող վկայական, հաշվառված ու հավատարմագրված է լիազոր պետական մարմնի կողմից եւ մատուցում է մասնագիտական ծառայություն.

12) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն)՝ մշակութային արժեքի արտահանման իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 15-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով՝

«16) տրանսպորտային միջոցներ- արտադրված մինչեւ 1951 թվականը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ եւ 6.6-րդ կետերով՝

«5.1) հաստատում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը.

6.2) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.

6.3) հաստատում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանում եւ վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները.

6.4) սահմանում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները.

6.5) հաստատում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը.

6.6) հաստատում է մշակութային արժեքների վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը.»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 44 -րդ կետով՝

«44 ) տալիս է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն).»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «հավատարմագրված մասնագետները» բառերից հետո լրացնել «եւ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները» բառերը:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածը՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով՝

«2.1. Արտահանման համար ներկայացված առարկաները ենթակա են կրկնակի փորձաքննության՝ եթե առկա է հայտատուի կողմից ներկայացված առարկայի կեղծ եւ եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:»:

2) 2-րդ մասում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով:

Հոդված 8. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում: