Armenian ARMSCII Armenian
Կ-799-18.03.2024-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում՝

1) յոթերորդ պարբերությունից հանել «արտահանման կամ» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-12-րդ պարբերություններով.

«մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն՝ իրավաբանական անձ, որն իրականացնում է մշակութային արժեքների փորձաքննություն եւ սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված եւ հաշվառված է լիազոր պետական մարմնի կողմից.

հավատարմագրված մասնագետ՝ ֆիզիկական անձ, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման գործող վկայական, հաշվառված ու հավատարմագրված է լիազոր պետական մարմնի կողմից եւ մատուցում է մասնագիտական ծառայություն.

մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն)՝ մշակութային արժեքի արտահանման իրավունքը հաստատող պաշտոնական փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) տրանսպորտային միջոցներ՝ արտադրված մինչեւ 1951 թվականը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «երկամսյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) հաստատում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա.».

2) 5-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 6.2-6.7-րդ կետերով.

«5.1) հաստատում է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը.».

«6.2) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները.

6.3) հաստատում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման եւ վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները.

6.4) սահմանում է hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները.

6.5) հաստատում է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը.

6.6) հաստատում է մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը.

6.7) հաստատում է մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից հանել «արտահանման կամ» բառերը.

2) 4.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.1) կազմում է վերջին 50 տարում մահացած այն հեղինակների ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն մշակութային արժեքների արտահանման լիցենզիայի (եզրակացության) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) հիման վրա.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերով.

«4.4) տալիս է մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն).».

«16) հաստատում է ֆիզիկական անձանց կողմից առանց ներմուծման մաքսատուրքի եւ հարկերի վճարման անձնական օգտագործման ապրանքների ներմուծման նպատակով ապրանքների վերաբերյալ մշակութային փորձագիտական եզրակացությունը՝ մաքսային գործի բնագավառի լիազոր պետական մարմնի հետ համատեղ.

17) հաստատում է հազվագյուտ աղեղնավոր նվագարանների պետական հավաքածուից դրանց տրամադրման կարգը:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը «հավատարմագրված մասնագետները» բառերից հետո լրացնել «եւ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել արտահանման լիցենզիայի (եզրակացության) հիման վրա.

4) առարկան համարվում է մշակութային արժեք, որը կարող է արտահանվել առանց արտահանման լիցենզիայի (եզրակացության).».

2) 2-րդ մասի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Արտահանման համար ներկայացված առարկաները ենթակա են կրկնակի փորձաքննության, եթե առկա է հայտատուի ներկայացրած առարկայի կեղծ եւ եզրակացության խեղաթյուրված լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Մշակութային արժեքի արտահանման լիցենզիա (եզրակացություն) կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տրվում է հայտը ներկայացնելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:»:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված մշակութային արժեքների ժամանակավոր արտահանումը արտահանման լիցենզիայի (եզրակացության) հիման վրա թույլատրվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով մշակութային արժեքի ժամանակավոր արտահանման համար նախատեսված առավելագույն ժամկետով:»:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ինն ամսվա ընթացքում: