Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-801-18.03.2024-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 29-ին:

Պայմանագրով նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 25 մլն. եվրո գումարի չափով վարկ՝ աջակցելու կայուն էներգաարդյունավետության բարելավմանը, որն ուղղված է Երեւանի հանրային շենքերին, մասնավորապես՝ մանկապարտեզներին եւ պոլիկլինիկաներին:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա 12.3-րդ՝ «Սույն պայմանագրի ուժի մեջ մտնելը»,  հոդվածով սահմանված կարգով.

«Սույն Պայմանագիրն ուժի մեջ կմտնի Բանկի կողմից Վարկառուին ուղղված նամակում նշված ամսաթվից (Ուժի մեջ մտնելու ամսաթիվ), որով հաստատվում է, որ Բանկը ստացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի՝ Բանկի համար ընդունելի ձեւով եւ բովանդակությամբ իրավական եզրակացությունը եւ ապացույց, որ անհրաժեշտ պաշտոնական եւ գերատեսչական բոլոր հաստատումները, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացումները եւ այդ նամակը համոզիչ ապացույց են առ այն, որ սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտել:

Եթե Ուժի մեջ մտնելու ամսաթիվը սույն Պայմանագիրը կնքելու ամսաթվից հետո 12-րդ (տասներկուերորդ) ամսում կամ դրանից առաջ ընկած ամսաթիվը չէ, ապա սույն Պայմանագիրն ուժի մեջ չի մտնում, եւ հետագա գործողությունների անհրաժեշտություն կամ պահանջ չի լինում»:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն պարունակում է օրենքին հակասող նորմ:

Պայմանագրի 12.3 հոդվածով սահմանվում է, որ սույն հոդվածը իրավաբանական ուժ կստանա եւ ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Պայմանագրի ստորագրման ամսաթվից, ինչը հակասում է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում սույն օրենքով սահմանված վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո՝ այդ պայմանագրով նախատեսված կարգով եւ պահից:

Միաժամանակ հայտնում եմ, որ Պայմանագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ կետերով եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Պայմանագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝  ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ Վարկառու) ու Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ Վարկատու) միջեւ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրով Վարկատուն համաձայնել է Երեւան քաղաքի հանրային շենքերի՝ ընտրված մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների էներգաարդյունավետության բարձրացման նպատակով Վարկառուին տրամադրել 25,000,000 եվրոյի չափով սուվերեն վարկ՝ հետեւյալ պայմաններով եւ դրույթներով.

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրով պարտավորվում է վերոհիշյալ դրույթներով ստանձնել եւ սպասարկել 25,000,000 եվրո արժողությամբ սուվերեն վարկը:

ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Սանոսյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ֆինանսական պայմանագրի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում Երեւանի քաղաքապետարանը:

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրվել է «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» (այսուհետ՝ Ծրագիր) ֆինանսական պայմանագիրը՝ 25 մլն եվրո արժողությամբ, որն իրականացվելու է Եվրոպական հանձնաժողովի «Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխում. 2020 թվականից հետո Արեւելյան գործընկերության (ԱլԳ) առաջնահերթությունների» համատեքստում՝ Հայաստանի համար Եվրոպական միության տնտեսական եւ ներդրումային պլանի 5-րդ՝ «Ներդրումներ Երեւանում. խելացի եւ կանաչ Երեւան» ուղենիշի ներքո:

Ծրագրի համաֆինանսավորման նպատակով կներգրավվի 10.1 մլն եվրո ծավալով ներդրումային դրամաշնորհ ԵՄ հարեւանության ներդրումային հարթակից: Ծրագիրը հանդիսանում է ԵՆԲ ֆինանսավորմամբ ներկայում իրականացվող ծրագրի շարունակությունը:

Ծրագրի նպատակն է՝ նվազեցնել Երեւան համայնքի հասարակական շենքերի էներգիայի սպառումը եւ աջակցել էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի միջոցառումներին, որոնք կներառեն անհրաժեշտ աշխատանքներ պոլիկլինիկաների եւ մանկապարտեզների ընդհանուր տեխնիկական վիճակի բարելավման համար: Մասնավորապես, Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա եւ 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը: Ծրագրի կանխատեսվող արդյունքներն են՝

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2023 թվականի նոյեմբերի 29-ին ստորագրված «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կառաջացնի ֆինանսական պարտավորություններ: Ծրագրի իրականացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.7 («Քաղաքաշինություն») եւ 3.4 («Էներգետիկա») բաժիններով նախատեսված միջոցառումների իրականացումից:

Տարածքային կառավարման եւ
ենթակառուցվածքների նախարարություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն