Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. Հուշարձանների պահպանության եւ օգտագործման արգելումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, ազգային խտրականության եւ ռազմական նպատակներով
1. Արգելվում է հուշարձանների պահպանությունը եւ օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, էթնիկ եւ ազգային խտրականության նպատակներով:
2. Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի դ) կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի.
1) 1-ին մասի բ) կետում «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերը:
2) 1-ին մասում լրացնել նոր՝ է3), է4) եւ է5) կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«է3) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման եւ հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.
է4) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին, միջնադարյան եւ նոր ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման, ինչպես նաեւ հատուկ պահպանվող Պատմական եւ մշակութային հողերում շինարարության իրականացման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձեւը.
է5) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին, միջնադարյան եւ նոր ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման, ինչպես նաեւ հատուկ պահպանվող Պատմական եւ մշակութային հողերում շինարարության թույլտվության ձեւը.»
3) 1-ին մասը լրացնել նոր «ժա1) կետով հետեւյալ բովանդակությամբ.
«ժա1) սահմանված կարգով տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող եւ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնված պատմության եւ մշակույթի հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման եւ տեղափոխման, ինչպես նաեւ հատուկ պահպանվող Պատմական եւ մշակութային հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները.»
4) 1-ին մասի ժգ) կետում «վերականգնման,» բառից հետո լրացնել «տեղափոխման, փոփոխման,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում: Բացառություն են կազմում մոնումենտալ արվեստի հուշարձանները կամ ճարտարապետական փոքր ձեւերը, որոնց տեղափոխումը հրամայական է եւ բխում է հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահից: Բոլոր դեպքերում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի պատշաճ վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ վերականգնման համար: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ՝ լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա»:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի.
1) վերնագրում եւ ամբողջ հոդվածում «զբոսաշրջիկություն» բառը փոխարինել «զբոսաշրջություն» բառի համապատասխան հոլովաձեւով:
2) 2-րդ պարբերությունը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ»:
Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածում «վերականգնման» բառից հետո լրացնել «,տեղափոխման, փոփոխման» բառերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: