Armenian ARMSCII Armenian
Պ-748-20.12.2023,18.03.2024-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականության, ռազմական նպատակներով օգտագործման արգելումը

1. Հուշարձանների պահպանության եւ օգտագործման բնագավառում արգելվում է քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական ու ազգային խտրականությունը:

2. Արգելվում են զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց տարածքի եւ պահպանության գոտու օգտագործումն ու փոփոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «բ» կետը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «է3»  կետով.

«է3) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման, նորոգման, վերականգնման, տեղափոխման, փոփոխման եւ տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի կազմման եւ հնագիտական պեղումների իրականացման վերաբերյալ կողմնորոշիչ գները.».

3) «ժգ» կետը «վերականգնման,» բառից հետո լրացնել «տեղափոխման, փոփոխման,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում: Բացառություն են կազմում մոնումենտալ արվեստի հուշարձանները կամ ճարտարապետական փոքր ձեւերը, որոնց տեղափոխումը հրամայական է եւ բխում է հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահից: Բոլոր դեպքերում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի պատշաճ վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման եւ վերականգնման համար: Հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ՝ լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:»:

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածում՝

1) վերնագրի «զբոսաշրջիկության» բառը փոխարինել «զբոսաշրջության» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հուշարձանները զբոսաշրջության նպատակով օգտագործելու դեպքում զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները կամ անձինք համապատասխան պայմանագրեր են կնքում սեփականատերերի հետ:»:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը «վերականգնման» բառից հետո լրացնել «, տեղափոխման, փոփոխման» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով լրացվող «է3» կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթամսյա ժամկետում: