Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` իդ) ենթակետով.
«իդ) պետության եւ համայնքների կարիքների համար վերցվող ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքի վերցման դիմաց վճարվող գումարները, ինչպես նաեւ պետության եւ համայնքների կարիքների համար վերցվող անշարժ գույքում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարվող գումարները:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի «... սույն օրենքի 10 եւ 11 ...» բառերը փոխարինել «... սույն օրենքի 9-րդ հոդվածի իդ) ենթակետով, 10 եւ 11 ... » բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: