Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-811-01.04.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդված.

«Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել եւ չեն կարող առաջացնել հարկի նվազեցում՝

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո՝ երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը (խախտումները) չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը չի կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու եւ ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 481 -ին, 1702 -րդ եւ 1704 -րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «4-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ պարբերությամբ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածում՝

1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով,

2) «169.2» թիվը փոխարինել «1692 » թվով,

3) «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը հանել:

Հոդված 5. Օրենսգրքի 2442-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2442 . Հարկային մարմինները

1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4, 169, 1699 , 16910 , 16911 , 16912 , 16913 , 16914 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով եւ 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 1706 , 1707 , 170.8-րդ, 17013 , 182.6-րդ հոդվածով եւ 189-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 1691 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի տասներկուերորդ մասով, 165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի կողմից լիազորված հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում դրանց լրացման կարգով սահմանված՝ հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կանոնակարգման նպատակով:

Միաժամանակ, հաշվի առնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎ օրենսգիրք) մի շարք հոդվածներ ուժը կորցրած լինելու հանգամանքը, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը՝ Նախագծով նախատեսվում է հստակեցնել նաեւ մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա գործերի շրջանակը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՎԻՎ օրենսգրքի 1691 -ին հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթ, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների, հարկային մարմիններ կամ օրենքով սահմանված դեպքերում տեղական ինքնակառավարման մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հարկային մարմին ներկայացվող որոշ հաշվարկներ պարունակում են հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներ, սակայն հարկ վճարողի կողմից դրանցում լրացվում են ոչ հավաստի, սխալ տվյալներ, ինչի պարագայում ստացվում է, որ հարկ վճարողն օրենքով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան հաշվարկը, սակայն այն համարվում է սխալ (ոչ հավաստի) ներկայացված:

Հարկ ենք համարում նշել, որ ՎԻՎ օրենսգրքի 1691 -ին հոդվածի 2-րդ մասով պատասխանատվություն է նախատեսված միայն հայտարարագիրը կամ հաշվարկը կամ օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթուղթը չներկայացնելու համար, իսկ հաշվարկը սխալ (ոչ հավաստի) ներկայացնելու համար վարչական տույժ կիրառելու լիազորություն սահմանված չէ:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-593-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 01.01.2023թ.) 1-ին հոդվածի 2-րդ կետով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվել է 6-րդ կետ, որի համաձայն հարկային հաշվարկներում պարտադիր լրացման ենթակա տվյալներ են նախատեսվել հարկային հաշվարկի լրացման կարգով սահմանված այլ տվյալները:

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 234-րդ եւ 2442 -րդ հոդվածներով սահմանված են մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Հաշվի առնելով, որ վերոնշյալ հոդվածներով նախատեսված մի շարք հոդվածներ ուժը կորցրած են ճանաչվել, ինչպես նաեւ մի շարք հոդվածներով էլ նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՎԻՎ օրենսգրքի 234-րդ եւ 2442 -րդ հոդվածներում համապատասխան փոփոխություններ կատարելով՝ հստակեցնել մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

Մասնավորապես, ՎԻՎ օրենսգրքի 481 -ին հոդվածը ուժը կորցրած է ճանաչվել hաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2010 թվականի հունիսի 24-ի ՀՕ 114 օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պետական սեփականություն հանդիսացող համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական տարածքում գտնվող հողերն ընդգրկվել են համայնքների վարչական տարածքներում եւ այժմ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականության հողեր չկան:

Ինչ վերաբերում է հարկային մարմին ներկայացվող վիճակագրական տեղեկատվության մասով ՎԻՎ օրենսգրքի 169.2-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերին, ապա հաշվի առնելով, որ նշված տեղեկատվությունը հանդիսանում է վիճակագրական տվյալ, որի չներկայացում չի կարող առաջացնել հարկի կամ վճարի նվազեցում, ուստի հարկային մարմնի կողմից նշված հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ, ՎԻՎ օրենսգրքի 1702 եւ 1704 հոդվածներն ուժը կորցրած են ճանաչվել 2017 թվականի դեկտեմբերի 29-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-300-Ն օրենքով, իսկ 1982 հոդվածը՝ 2011 թվականի նոյեմբերի 30-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-289-Ն օրենքով:

Նախագծով ՎԻՎ օրենսգրքի 2442 -րդ հոդվածում 16914 -րդ հոդվածի (Առանց համապատասխան գրանցման (լիցենզիայի) չթույլատրված կամ օրենքով արգելված բառերի եւ լիցենզիա չունեցող անձանց կողմից որոշակի բառերի օգտագործումն իր անվանման մեջ, գովազդներում, հրապարակային oֆերտայում կամ որեւէ կերպ աջակցելը գովազդելուն) «1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով» բառերը փոխարինվել են «1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններով եւ 2-րդ մասով» բառերով, քանի որ հոդվածը չունի 3 մաս, բաղկացած է 2 մասից, իսկ հարկային մարմինն էլ իրավասու է քննել նշված հոդվածի 1-ին մասի 1-3-րդ պարբերություններով եւ 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, իսկ 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննությունը ՎԻՎ օրենսգրքի 2191 հոդվածի համաձայն իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Նախագծով ՎԻՎ օրենսգրքի 2442   հոդվածի խմբագրման արդյունքում հարկային մարմնի քննության ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի ցանկից հանվել են նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի տասնիններորդ մասով նախատեսված գործերը, քանի որ դրանց քննությունը ՎԻՎ օրենսգրքի 230-րդ հոդվածով արդեն իսկ վերապահված է առողջապահության ոլորտում եւ աշխատանքային օրենսդրության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում են ուժը կորցրած ճանաչել ՎԻՎ օրենսգրքի 1702 -րդ (Իրավաբանական անձի պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման կամ լիցենզավորման մասին տվյալները հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհայտնելը) եւ 1704 -րդ (Հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը) հոդվածները՝ հաշվի առնելով դրանցով նախատեսված վարչական իրավախախտման գործերով քննություն իրականացնելու անհրաժեշտության բացակայությունը՝ 1-ին դեպքում նման գործառույթ հարկային մարմնի համար օրենքով սահմանված չէ, իսկ 2-րդ դեպքում՝ օրենքով ժամկետ սահմանված չէ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարական փաստաթղթերից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող, սակայն հարկային մարմնի կողմից իրականացվող վերլուծական աշխատանքների համար էական նշանակություն ունեցող տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցը եւ դրանով իսկ կապահովվի հարկ վճարողների կողմից համապատասխան տեղեկատվության ամբողջական եւ ճշգրիտ ներկայացումը, միաժամանակ, կհստակեցվի մաքսային եւ հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն