Հոդված 1. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) «բ»
ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետությունում կացության մշտական կարգավիճակ կացության մշտական քարտ տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար | բազային տուրքի 140-ապատիկի չափով» |
2)
«գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ, ինչպես նաեւ հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար | բազային տուրքի 150-ապատիկի չափով» |
3) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
« ե) Մշտական կացության քարտը փոխելու համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով » |
4) «զ» ենթակետում «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով, իսկ «վեց» բառը «տասներկու» բառով:
5) «է» ենթակետում «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով:
Հոդված 2. Սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետը, ինչպես նաեւ 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր 14 1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 14 1 . Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու եւ երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու համար գանձվում է պետական տուրք՝ մինչեւ բազային տուրքի 100-ապատիկի չափով:
Մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք բազային տուրքի չափով:
Օրենքով՝ կախված մուտքի արտոնագրի տեսակից եւ վավերականության ժամկետներից, ինչպես նաեւ ելնելով փոխադարձության սկզբունքից, սահմանվում են մուտքի արտոնագրի համար գանձվող պետական տուրքի կոնկրետ դրույքաչափերը»: