Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀO-120-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Լիազոր մարմինները հաշվառված անձանց մասին տեղեկատվությունը, դրանցում կատարված փոփոխությունները, ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցնելու կամ դադարեցնելու, նոր վայրում գործունեություն իրականացնելու մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափերի եւ տարեկան վճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ ծանուցման ենթակա գործունեության հաշվառման, փոփոխությունների կատարման, իրավունքի դադարեցման, կասեցման, նոր վայրում գործունեության հաշվառման օրը առցանց եղանակով ներկայացնում են պետական տուրքի հաշվարկման եւ գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 9-րդ կետում «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերը:
2) լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«10) ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը:»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1. 1-ին մասի 1-ին կետից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման» բառերը, իսկ «մահվան դեպքերում» բառերից հետո լրացնել «, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման վերաբերյալ որոշում (հրաման)» բառերը:
2. 8-րդ մասից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման» բառերը:
Հոդված 4.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2.Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: