Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8192-16.04.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 9-րդ կետում «այլ տեղեկություններ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հերթական տարեկան պետական տուրքի հաշվառմանը վերաբերող ցանկացած փոփոխություն (այդ թվում՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի համաձայն)» բառերը:

2) լրացնել 10-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ՝

«10) լիցենզիա (ներդիր) ստանալու համար սահմանված պետական տուրքի գումարի չափը»:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 2-րդ կետից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը, իսկ «մահվան դեպքերում» բառերից հետո լրացնել «, որի հիման վրա ֆիզիկական անձի մահվան փաստը լիազոր մարմնին հայտնի դառնալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում (հրաման)» բառերը:

2)  11-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: