Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 53-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հայտարարությունները ներկայացնելը հիմք չէ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար: Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որեւէ մեկի ի հայտ գալու օրը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: