«1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական՝ տասնութ տարեկան տարիքի հասնելը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 21-րդ հոդվածի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալու, օրենքով նախատեսված կարգով մինչեւ չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:»:
Հոդված 5. Օրենսգրքի 50-րդ հոդվածից հանել «ամուսնության մեջ չգտնվող» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: