Հոդված 1. Վավերացնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2023 թվականի մայիսի 18-ի՝ «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ԴԵՊԻ ԵՆԹԱՍԱՀԱՐԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ ԵՎ ԻՐԱՔ» ԹԻՎ 259 ԲԱՆԱՁԵՎԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն. բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը բանկի կառավարիչների խորհրդի կողմից առաջին փուկով քվեարկվել եւ ընդունվել է 2023 թվականի մայիսի 18-ին:
Համաձայն թիվ 259 բանաձեւի՝ Բանկի գործառնությունների աշխարհագրությունը ընդլայնվում է Աֆրիկայի Անդրսահարայի տարածաշրջանի՝ սահմանափակ թվով երկրների եւ Իրաքի վրա:
Այս կապակցությամբ կարեւոր է նշել, որ աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, որպես կարեւոր ուղղություն, ներառված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության արտաքին քաղաքականության ծրագրում:
Հատկապես կարեւորվում է այդ երկրների հետ քաղաքական երկխոսության ծավալումը, կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, բազմակողմ ձեւաչափերում, հատկապես այն միջազգային կազմակերպություններում, որոնց Հայաստանը չի անդամակցում, Անդրսահարյան Աֆրիկայի երկրների հայանպաստ (կամ գոնե չեզոք) դիրքորոշումների ապահովումը, տնտեսական եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը, այդ երկրներում տնտեսական կամ այլ գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությունը:
Հայաստանը մեծապես կարեւորում է Իրաքի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումը:
Իրաքը հանդիսանում է մերձավորարեւելյան տարածաշրջանում ՀՀ հիմնական առեւտրային գործընկերներից մեկը, որի հետ ապրանքաշրջանառությունը հատկապես վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում:
Առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ակտիվ են տարբեր մակարդակների փոխայցելությունները: Հայաստանը շահագրգռված է էլ ավելի զարգացնել ու խորացնել հարաբերությունները Իրաքի հետ:
Թիվ 259 բանաձեւը ուժի մեջ է մտնում երեք (3) ամիս հետո այն օրվանից, երբ Բանկը պաշտոնապես հաստատել է իր անդամներին, որ նշված փոփոխության ընդունման համար անհրաժեշտ պահանջները, ինչպես նախատեսված է Համաձայնագրի 56-րդ հոդվածով, բավարարվել են:
Բանկին անդամակցում են եւ հանդիսանում են բաժնետեր 72 պետություն եւ 2 կազմակերպություն՝ Եվրոպական միությունը եւ Եվրոպական ներդրումային բանկը:
Թիվ 259 բանաձեւին կողմ են քվեարկել բանկի 72 անդամ, ձեռնպահ՝ 2 անդամ պետություն ( ցանկերը կից ներկայացվում են ):
Հաշվի առնելով վերոգրյալը «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն. բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ՝ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի «ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ԴԵՊԻ ԵՆԹԱՍԱՀԱՐԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ ԵՎ ԻՐԱՔ» ԹԻՎ 259 ԲԱՆԱՁԵՎՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԲԱՆԱՁԵՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԱՆԱՁԵՎԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բանաձեւը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:
Միաժամանակ հայտնում եմ, որ Բանաձեւը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Բանաձեւը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի՝ 2023 թվականի մայիսի 18-ի «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի՝ 2023 թվականի մայիսի 18-ի «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Կ. Կարապետյանին
Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարության
12.12.2023թ. թիվ 04/5-2/24266-2023 գրության
Հարգելի՛ գործընկերներ
Հայտնում ենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի՝ 2023 թվականի մայիսի 18-ի «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
«ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ԴԵՊԻ ԵՆԹԱՍԱՀԱՐԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ ԵՎ ԻՐԱՔ» ԹԻՎ 259 ԲԱՆԱՁԵՎԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (այսուհետ՝ «ՎԶԵԲ») Կառավարիչների խորհրդի կողմից 2023 թվականի տարեկան հանդիպման ընթացքում քվեարկվել եւ ընդունվել է «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը (այսուհետ՝ «Բանաձեւ»), որով ՎԶԵԲ գործառնության աշխարհագրությունը կընդլայնվի դեպի Ենթասահարական Աֆրիկայի 6 երկիր (Կոտ դ'Իվուար, Բենին, Գանա, Քենիա, Նիգերիա եւ Սենեգալ) եւ Իրաք:
ՎԶԵԲ հիմնադրման համաձայնագրի 56-րդ հոդվածի համաձայն՝ ՎԶԵԲ-ն ակնկալում է ստանալ անդամ երկրների հավաստումն առ այն, որ իրականացված փոփոխությունները անդամ երկրի կողմից պաշտոնապես ընդունված են՝ ազգային օրենսդրության համաձայն: Ըստ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ Բանաձեւը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու հիշյալ օրենքով սահմանված՝ Բանաձեւին միանալու գործընթացի ավարտից հետո՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելու միջոցով:
Հաշվի առնելով աֆրիկյան երկրների եւ Իրաքի հետ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման կարեւորությունը՝ Բանաձեւի վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
Բանաձեւն անմիջականորեն չի բխում ռազմավարական ծրագրերից, սակայն վերջինիս միացումը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1.1 («Արտաքին քաղաքականություն») բաժնի նպատակներին:
Բանաձեւին միացումը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
«ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԹԻՎ 1 ՀՈԴՎԱԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՁԵՌԵԼՈՒ ԴԵՊԻ ԵՆԹԱՍԱՀԱՐԱԿԱՆ ԱՖՐԻԿԱ ԵՎ ԻՐԱՔ» ԹԻՎ 259 ԲԱՆԱՁԵՎԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բանաձեւի կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում