Հոդված 1. «էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) «դ» կետի «սահմաններում» բառից հետո «:» նշանը փոխարինել «.» նշանով,
2) լրացնել նոր «ե» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ե) հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով: Լիցենզավորված անձինք սույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաեւ սպառողներին նույնականացնող տվյալները: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2.Սույն օրենքի 1-ի հոդվածով սահմանված իրավական ակտը ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Կարգավորման ենթակա խնդիրը.
««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը պայմանավորված է հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
03.04.2022թ. ՀՕ-55-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 01.07.2022թ.) ՀՀ հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ.
Մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված, այդ թվում՝ հրապարակային աղբյուրներում (համացանցում) կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից իրենց կամ այլ հարկ վճարողների վերաբերյալ իրենց մոտ առկա կամ պահվող՝ հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված եւ Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաեւ իրենց կողմից եւ իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ երրորդ անձից ստացված տեղեկությունները, վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց գնահատվող գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաեւ այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ հարկային մարմինը պիտանի եւ անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար:
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Էներգետիկայի բնագավառի բաղկացուցիչ մասերն են`
ա) էլեկտրաէներգետիկական համակարգը.
բ) ջերմամատակարարման համակարգերը.
գ) գազամատակարարման համակարգը:
Նույն օրենքի 20-րդ հոդվածի (Գաղտնիությունը) 4-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի եւ տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել եւ պահել գաղտնի:
Նույն հոդվածի 5-րդ մասով թվարկված են այն դեպքերը, որոնց պարագայում նույն հոդվածի 4-րդ մասով նշված տեղեկատվությունը կարող է բացահայտվել:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նույն մասում լրացնել դրույթ, համաձայն որի՝ լիցենզավորված անձինք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով հարկային մարմնին են տրամադրում նույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը: Միաժամանակ, լիցենզավորված անձինք նույն հոդվածի 4-րդ կետում նշված տեղեկությունների շրջանակում հարկային մարմնին իրավասու են բացահայտելու նաեւ սպառողներին նույնականացնող տվյալները: Նույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, ՀՀ ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածի (Տեղեկատվության հրապարակայնությունը) 3-րդ մասի համաձայն՝ լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու իր բաժանորդների օգտագործած ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկություններ՝ «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նույն հոդվածը լրացնել նոր՝ 3.1-րդ մասով, համաձայն որի՝ լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու նույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով: Նույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախատեսվում է ընդունել ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր, որոնց շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում Կառավարության 2021-2026թթ. ծրագրից:
6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվեն հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ հարկային մարմնին հարկային հսկողության շրջանակներում օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապ"տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում