Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 42-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 Լիցենզավորված անձն իրավասու է բացահայտելու սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունները, այդ թվում՝ բաժանորդներին նույնականացնող տվյալները, հարկային մարմնին՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության շրջանակներում օգտագործելու նպատակով: Սույն կետով նախատեսված տեղեկատվության ցանկը եւ տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ի հոդվածով սահմանված իրավական ակտը ընդունվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: