Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել 76.1. հոդվածով՝
«76.1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրք
1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը եւ հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ եւ կանոններ:
2. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն սպասվում, իսկ եկամուտներում կարող են լինել ավելացումներ:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում