Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-834-26.04.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ հավելվածով.

«Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
քրեական օրենսգրքի
ՑԱՆԿ

ԿԻԲԵՐՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ



Հոդված 227. 2-րդ մաս, 2-րդ կետ. Հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով.

Հոդված 228. 2-րդ մաս, 2-րդ կետ. Արտոնագրային իրավունքը խախտելը, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով.

Հոդված 257. Համակարգչային հափշտակությունը.

Հոդված 300. 2-րդ մաս. Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, արտադրելը, ձեռք բերելը, տարածելը, իրացնելը, արտահանելը, ներմուծելը, առաջարկելը, գովազդելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով հասանելիություն ձեռք բերելը կամ համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը կամ մանկական պոռնոգրաֆիա դիտելը.

3-րդ մաս.

4-րդ մաս. նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից.

Հոդված 329. 2-րդ մաս, 3-րդ կետ. Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, եթե կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ.

Հոդված 359. Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը.

Հոդված 360. Համակարգչային տվյալը փոփոխելը.

Հոդված 361. Համակարգչային սաբոտաժը (նենգադուլը).

Հոդված 362. Համակարգչային տվյալներն ապօրինի որսալը կամ դրանց տիրանալը.

Հոդված 363. Հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցների ապօրինի շրջանառությունը.

Հոդված 364. Համակարգչային կեղծիք.

Հոդված 365. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ համակարգչային ցանցը շահագործելու կանոնները կամ պահանջները խախտելը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: