Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.
«Հոդված 6.1. Կրիպտոակտիվի ձեռքբերման վերաբերյալ անկախիկ ձեւով գործարքների իրականացումը
1. Կրիպտոակտիվի օտարման կամ այլ հիմքով դրա նկատմամբ սեփականության ձեռքբերման դիմաց վճարումը եւ վճարման ստացումը իրականացվում է անկանխիկ եղանակով՝ անկախ վճարման ենթակա գումարի չափից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: