Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8354-26.04.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-221-Ն օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Էլեկտրոնային համակերգերի միջոցով (նկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է իր էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով (իրական ժամանակում) հետեւելու եւ դրանց արխիվային տեսագրություններից օգտվելու ամբողջական հասանելիություն տրամադրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից նշված տեսանկարահանող սարքերով սույն օրենքի կարգավորման շրջանակներից դուրս իրավախախտումներ արձանագրելու դեպքում դրանց վերաբերյալ իրականացված վարչական վարույթների արդյունքում կայացված որոշումների հիման վրա իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի 25%-ը ենթակա է փոխանցման տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնի բյուջե:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում:

3. Ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: