Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8355-26.04.2024-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 187.1-ին հոդվածով.

«Հոդված 187.1 Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու, տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերի հասանելիությունը ներառող պահանջները խախտելը

 1. Տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պարտադիր պահանջը խախտելը, եթե դա չի առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս անց

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

3. Տեսահսկման համակարգերին հասանելիություն տրամադրելու կամ օրենքով նախատեսված տեսահսկման համակարգերի հասանելիությունը ներառող պահանջները խախտելը

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածում «(եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում),» բառերից հետո լրացնել «187.1-ին,» թիվը:

Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ է մտնելու օրը:

2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում: