Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 3-րդ մասում «կրիպտոարժույթը» բառը փոխարինել «կրիպտոակտիվը» բառով:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի հիման վրա ընդունված «կրիպտոարժույթ» բառը պարունակող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը եռամսյա ժամկետում համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «կրիպտոարժույթ» հասկացությունը ներառվում է «կրիպտոակտիվ» հասկացության շրջանակում: