Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 54-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17-րդ կետով.
«17) ապահովել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքների մուտքերը եւ շինության բոլոր կողմերը անընդմեջ եւ բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսագրությունն առնվազն 15 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ եթե տվյալ տարածքը տեղակայված է շենքի (շինությունների) առաջին հարկում, ապա տվյալ տարածքի երկայնքով ապահովվի երկկողմանի տեսահսկում՝ տեսախցիկների տեսադաշտում ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), երկայնքով՝ ամբողջ տարածքը, եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, ապա ապահովվի ամբողջ տարածքի պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները), եթե տվյալ տարածքը առանձին շենք (շինություն) է, որն առանձնացված է պարսպով, ապա ապահովվի ամբողջ պարսպի երկայնքով պարագծի տեսահսկումը՝ ներառելով մուտքի (մուտքերի) դուռը (դռները)՝ 2 մետր լայնությամբ, իսկ պարսպի բացակայության դեպքում տեսահսկման համակարգերը պետք է տեղադրվեն տնտեսվարողի սեփականություն հանդիսացող տարածքի ողջ երկայնքով՝ 2 մետր լայնությամբ՝ ապահովելով տեսահսկումը տնտեսվարողի սեփականություն հանդիսացող ողջ տարածքով: Պետք է ապահովվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիության տրամադրումը նշված պարտադիր տեսահսկման համակարգերին: Տեսահսկվող տարածքում պետք է փակցված լինեն «Տարածքը տեսահսկվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից» բովանդակությամբ հայտարարություններ:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:
2. Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը եւ օգտագործման կարգը սահմանող Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո տասնութամսյա ժամկետում:
3. Տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացնել տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը: